Armsport.am-ը գրում է.
Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջին խաղում պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Արոնյանը պարտությունն ընդունել է 66-րդ քայլից հետո: Այսօր, շախմատիստներն կանցկացնեն երկրորդ դասական պարտիան:
Եզրափակչում մրցող Դին Լիրենի ու Մաքսիմ Վաշիե-Լագրավի միջև առաջին դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի: