Գլխավոր Սպորտ Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային մրցաշարերի, նաև Օլիմպիական խաղերի մասնակցելուց

Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային մրցաշարերի, նաև Օլիմպիական խաղերի մասնակցելուց

0
1127

Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, զրկել է Ռուսաստանին՝ միջազգային մրցաշարի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից` 4 տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է WADA-ի մամուլի ծառայությունը: Շվեյցարական Լոզանում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններ, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների):

Ռուսական հակադոպինգային կազմակերպությունն (Ռուսադա) էլ իր հերթին հավելել էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Եթե Ռուսադան չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն:

Որոշումը վերաբերում է նաև ֆուտբոլին: