Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել, հայտնում է Shamsyan.com-ը:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Գ.-ն է: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: