ArmSport.am-ը գրում է․
«Ատալանտայի»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալուց հետո ևս մեկ պատմական ցուցանիշ է գրանցվել։
Բանն այն է, որ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ փլեյ-օֆֆ փուլում ընդգրկված կլինեն թիմեր միայն եվրոպական թոփ-5 առաջնություններից՝ Անգլիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Այս մասին հաղորդում է Opta-ն։
Փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր արդեն նվաճել են «Պարի Սեն Ժերմենը», «Ռեալը», «Բավարիան», «Տոտենհեմը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին», «Ատալանտան», «Լիվերպուլը», «Նապոլին», «Բարսելոնան», «Բորուսիա» Դորտմունդը, «Վալենսիան» և «Չելսին»։
Վերջին ուղեգիրը կնվաճի կամ «Աթլետիկոն» կամ «Բայերը»։