Լոնդոնի հարավում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սքոթլենդ Յարդին:
«Զինված սպաները կրակել են տղամարդուն Ստրետհեմ շրջանում: Ներկա փուլում ենթադրում ենք, որ մի քանի մարդ դանակով վնասվածքներ են ստացել: Հանգամանքները պարզվում են»,- հաղորդվում է լոնդոնյան ոստիկանության պաշտոնական թվիթերյան էջում:
Ոստիկանությունում կարծում են, որ կատարվածն ահաբեկչական գործողությունների հետ է կապված: Հարձակման հետևանքով տուժածների հստակ թիվը դեռևս չի նշվում: