Հայկոյի, Էրիկի, Արա Մարտիրոսյանի կատարումները Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին և հարսի ու փեսայի պարը։
22.02.2020-ին «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ամուսնացավ «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հետ։
Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է առաջին լուսանկարները զույգի հարսանիքից, այժմ ներկայացնում ենք տեսանյութեր խնջույքից:
Հարսանեկան արարողությանը երգել են Հայկոն, Էրիկը, Արա Մարտիրոսյանը և այլք։
Զույգի պսակադրությանը հաջորդել է հարսանեկան խնջույքը, իսկ ՔԿԱԳ-ում նրանք իրենց ամուսնությունը գրանցել էին նախորդ տարվա դեկտեմբերին։