Hraparak.am-ը գրում էր, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ռեստորաններից մեկում զինված անձը պատանդներ է վերցրել եւ այս պահին գտնվում է ներսում։ Ոստիկանությունից տեղեկություն չեն փոխանցում, հորդորում են սպասել պաշտոնական հաղորդագրության:
Եվ ահա քիչ անց ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են․
Դավթաշեն վարչական շրջանի ռեստորանային համալիրներից մեկը այսօր՝ փետրվարի 28–ին,մոտ մեկ ժամ առաջ զինված քաղաքացի է մտել, նրան ոստիկանները վնասազերծել են, վնասազերծելու պահին քաղաքացին կրակոցներ է արձակե։
Նշենք, որ անձը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։
«Նրան բերման ենթարկելու ընթացքում վերջինս կրակոցներ է արձակել, ոստիկանները նրան վնասազերծել են եւ բերման են ենթարկել քրեական Ոստիկանության գլխավոր վարչություն»,– հայտնեցին Ոստիկանությունից՝ նշելով, որ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել։