Գլխավոր Իրավական Արարատի մարզում 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին

Արարատի մարզում 31-ամյա հարսը խեղդամահ է արել 75-ամյա սկեսուրին

0
1673

Երեկ՝ փետրվարի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել Մասիսի բժշկական կենտրոնից, ովքեր հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղի Կամոյի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 75-ամյա Սոնա Ս.-ն էր, ով՝ նախնական տեղեկություններով, հանկարծամահ էր եղել:
Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Մինչ դատաբժիշկը կզններ դին, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ունենում են կասկածներ, որ Սոնա Ս.-ն հանկարծամահ չի եղել և ժամեր անց դատաբժիշկը իրավապահներին հայտնում է, որ նա մահացել է խեղդամահ լինելու հետևանքով:

Ժամերի ընթացքում Մասիսի ոստիկաններն ու քննիչնները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում նույն հասցեի բնակիչ, 31-ամյա Գայանե Զ.-ին:

Պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ Սոնան Ս.-ն և Գայանե Զ.-ն վիճաբանել են, և այդ ժամանակ Գայանե Զ.-ն խեղդամահ անելու միջոցով սպանել է 75-ամյա կնոջը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանության կասկածանքով ձերբակալվածը սպանվածի հարսն է: Փաստի առթիվ քննիչ Ն. Նադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: