Tert.am Life-ը գրում է․
Women’s club-ի նոր եթերաշրջանը շուտով հասանելի կլինի «Շանթ» հեռուստաընկերության եթերում, նախագծի անոնսային հոլովակում բացակայում է Սիրուն Մինասը, ինչը շատերին հիմք է տվել կարծելու, որ նա դուրս է եկել նախագծից: Սիրունը բացակայել է նաև թիմի՝ ամերիկյան համերգների զգալի մասից:
Tert.am Life-ը կապ հաստատեց Սիրունի հետ՝ պարզելու, թե որն է նրա բացակայության պատճառը: Նա նշեց, որ նոր եթերաշրջանի նկարահանումները կայացել են ԱՄՆ-ում, ինքն ուշ է միացել թիմին, արդյունքում բաց է թողել առաջին երկու եթերը: Նա ժպիտով հավելեց, որ հեռուստադիտողներին իրեն կտեսնեն նախագծի երրորդ եթերաշրջանում։
Սիրունից հետաքրքրվեցինք, թե ինչու չի մասնակցել ԱՄՆ-ում կայացած բոլոր համերգներին, իր լուսանկարը կար պոստերների վրա: Նա նշեց, որ պատճառն ամուսնու՝ Ռաֆայելի հետ Շվեյցարիա մեկնելն էր: Սիրունը ոչ միայն ուշ է միացել Women’s club-ի թիմին ԱՄՆ-ում, այլև շուտ է լքել նրանց, ինչի արդյունքում բաց է թողել նաև նախագծի անոնսի նկարահանումները: «Այդ շրջանում ես արդեն պետք է վերադառնայի աշխատանքի»,- պարզաբանեց նա:
Հիշեցնենք, որ Սիրունը Women’s club-ի թիմին միացավ երկրորդ եթերաշրջանից։
Ամբողջական նյութը տե՛ս ԱՂԲՅՈՒՐ ԿԱՅՔՈՒՄ: