Գլխավոր Լուրեր Միջազգային Պուտինը ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը

Պուտինը ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը

0
1322

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձերի պահպանմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

Պուտինն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիներին կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ուղղված երկրորդ ուղերձի ժամանակ:

ՌԴ-ում ոչ աշխատանքային էր հայտարարվել գործող շաբաթվա ընթացքում: