Գլխավոր Լուրեր Միջազգային Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն

Աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն

0
1257

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ աշխարհում ռազմական գործողությունների դադարեցման կոչին միացել է 70 պետություն։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մինչ օրս կոչին միացել են 70 պետություն, տարածաշրջանային գործընկերներ, հասարակական գործիչներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ», – ասել է Գուտերեշը:

Նա նշել է, որ համաճարակին հաջորդելու են սոցիալական, տնտեսական և քաղաքական խորը հետևանքներ, այդ թվում ` միջազգային խաղաղության և անվտանգության հետ կապված:

Մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաշխարհային հրադադարի կոչ է արել՝ պայմանավորաշ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել էր, որ Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։