Գլխավոր Լուրեր Միջազգային NASA-ն հայտնել է Մարսի վրա օրգանական մոլեկուլների հայտնաբերման մասին

NASA-ն հայտնել է Մարսի վրա օրգանական մոլեկուլների հայտնաբերման մասին

0
3065

Curiosity մարսագնացը երկու ցնցող հայտնագործություն է կատարել Մարսի վրա: Դրան հաջողվել է հաստատել, որ մեթանի մակարդակները մոլորակի մթնոլորտում խիստ փոփոխվում են ձմռան եւ ամռան գալով, եւ ցամաքած լճի հատակին գտել է հին օրգանական նյութերի հետքեր: Այդ մասին ասված է Science հանդեսում հրապարակված հոդվածներում:

«Մարսի վրա մեթանի եւ օրգանական մոլեկուլների հայտնաբերումը վիթխարի նշանակություն ունի կյանքի հետքերի որոնումների համար: Curiosity-ն արդեն ցույց է տվել, որ Գեյլի խառնարանի հատակը 3,5 միլիարդ տարի առաջ ծածկած լիճը պոտենցիալ կերպով բնակելի է եղել: Հաշվի առնելով օրգանական մոլեկուլների ներկայությունը դրա հատակին՝ այժմ մարսյան կյանքի գոյության հարցն էլ ավելի հրատապ է դարձել»,- մեկնաբանում է հայտնագործությունը Ուտրեխտի համալսարանի (Նիդեռլանդներ) մոլորակագետ Ինգե Քեյթը, հաղորդել է RIA Նովոստին: