Չինաստանի Ուհան քաղաքում զբոսաշրջիկները կարող են տեսարժան վայրեր այցելել, հաղորդում է The Star-ը:
Քաղաքում, որն ամենից շատ է տուժել կորոնավիրուսի բռնկումից, ապրիլի 29-ից կբացվի գլխավոր տեսարժան վայրը՝ Դեղին կռունկի աշտարակը:
Այգին կաշխատի ժամը 08:30-ից մինչեւ 17:00-ն, այն ամեն օր կարող են այցելել 5400 հյուրեր:
Զբոսաշրջիկները կարող են նախապես պատվիրել տոմսերը օնլայն: