Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Հենց նոր հայտնի դարձավ, որ թեստերը, որոնք ես հանձնել եմ կորոնավիրուսի հետ կապված, տվել են դրական արդյունք»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Միշուստինն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում:
ՌԴ կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը: