Գլխավոր Սպորտ Տիբո Կուրտուա․ Անարդար կլինի «Բարսելոնային» ճանաչել չեմպիոն

Տիբո Կուրտուա․ Անարդար կլինի «Բարսելոնային» ճանաչել չեմպիոն

0
7804

Մադրիդի «Ռեալի» 27-ամյա բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան դեմ է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Իսպանիայի առաջնությունն անավարտ թողնելուն եւ Ֆրանսիայի առաջնության օրինակով արդյունքներն ամփոփելուն դադարեցման պահին զբաղեցրած տեղերով։

«Առաջատար «Բարսելոնայից» «Ռեալը» հետ է ընդամենը 2 միավոր։ Մենք հավակնում ենք տիտղոսին եւ դժգոհ կլինենք, եթե արդյունքները չեղարկեն, բայց նաեւ անարդար կլինի «Բարսելոնային» ճանաչել չեմպիոն։

Մենք նրանց հետ խաղացել ենք ոչ ոքի, իսկ երկրորդ շրջանում հաղթել ենք։ Մենք ապացուցել ենք, որ նրանց գերազանցում ենք։ Ընդամենը 2 միավոր ենք հետ, եւ ես համաձայն չեմ լինի նրանց չեմպիոն ճանաչելուն։

Պրեմյեր լիգայում «Լիվերպուլի» հետ կապված այլ իրավիճակ է, որն ընդունելի է։ Ես ցանկանում եմ ավարտին հասցնել մրցաշրջանը։ Մնացել է 11 հանդիպում։ Շատ վաղ է չեմպիոնին որոշելու համար։ Ավելի լավ կլինի չեղարկեն արդյունքները, քան ճանաչեն չեմպիոնի՝ անավարտ թողնելով առաջնությունը»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Մայիսին իսպանական թիմերը կվերսկսեն մարզումները։ Սպասվում է, որ հունիսին հնարավորություն կլինի առանց հանդիսականների շարունակել առաջնությունը։

Աղբյուրը՝ NEWS.am SPORT