Գլխավոր Լուրեր Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

0
1388

Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողսոսյանը իր ֆեյսբուքյան էջում:

«Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները:

Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու համար: Այսօրվանից կազմակերպվում է նաև նրանց տեղափոխումը հիվանդանոցային հաստատություններ` հետագա բուժումը ապահովելու համար»,-գրել է նա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարությունից էլ հայտնում են, որ. «Նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող շուրջօրյա խնամքի բոլոր հաստատություններում խիստ կարանտին է հայտարարված դեռևս փետրվարի 27-ից, հաշվի առնելով, որ դրանցում բնակվող անձինք առավել խոցելի են՝ ելնելով տարիքային առանձնահատկություններից և ուղեկցող քրոնիկական հիվանդություններից առկայությունից»: