Գլխավոր Իրավական Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Երեւանում ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացու նկատմամբ

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Երեւանում ԴԱՀԿ աշխատակիցները բռնություն կիրառում քաղաքացու նկատմամբ

0
5022

Հունիսի 17-ին Երևանում Իսրայելյան փողոցում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները բռնություն էին կիրառել 60-ամյա Արմեն Ե-ի նկատմամբ։ SHAMSHYAN.com-ը  տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել այս դեպքի առնչությամբ:

Հունիսի 17-ին ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Հ-ից, ով հայտնել էր, որ 2 օր առաջ իրենց շենքի մոտ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները՝ 10 հոգի, հարձակվել են ամուսնու վրա և ծեծի ենթարկել: Վերջինս հայտնել էր նաև, որ ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն ամուսինը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ բժիշկը իրեն հայտնել է, որ դեպքի մասին ինքը տեղեկացնելու է տարածքային ոստիկանություն։

Ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ հունիսի 15-ին, ժամը 11։00-ին Իսրայելյան 43 շենքում վտարման գործողություններ կատարելու ժամանակ, ըստ Մարինե Հ-ի հայտարարության, ԴԱՀԿ ծառայողները շքամուտքում՝ բնակարանի առաջ, քաշքշել էին վերջինիս ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ, 60-ամյա Արմեն Ե-ին, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Արմեն Ե-ին պատճառվել էր մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել էին հետաքննչական բաժանմունք։

Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում էին միջոցառումներ՝ ԴԱՀԿ նշված ծառայողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։