Գլխավոր Սպորտ «Նոան»՝ Հայաստանի գավաթակիր

«Նոան»՝ Հայաստանի գավաթակիր

0
34187

Երեւանի «Նոան» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի գավաթը՝ Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած եզրափակիչում հաղթելով չեմպիոն «Արարատ-Արմենիային»։ Հիմնական ժամանակն ավարտվեց 4։4 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 1։1, 11 մետրանոցները՝ 7։6։

Արդեն 9-րդ րոպեին հաշիվը բացեց Վարդան Մինասյանի գլխավորած թիմի նիգերիացի հարձակվող Լուիս Ուգոչուկվու Օգանան։ 24-րդ րոպեին ինքնագոլի գոլի հեղինակ դարձավ «Նոայի» ռուսաստանցի պաշտպան Ալան Տատաեւը։ 5 րոպե անց «Արարատ-Արմենիայից» հաշիվը 3։0 դարձրեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։ 39-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Նոայի» լավագույն ռմբարկու, ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։ Սակայն 41-րդ րոպեին Օգանան վերականգնեց «Արարատ-Արմենիայի» երեք գոլի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսում «Նոան» 11 րոպեում երեք գոլ խփեց։ Դուբլ ձեւակերպեց Մայքսիմ Մայրովիչը։ Աչքի ընկան նաեւ ռուսաստանցի կիսապաշտպան Վլադիմիր Ազարովը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը, մոլդովացի կիսապաշտպան Դան Սպատարուն։

Ավելացված երկրորդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Արարատ-Արմենիայի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ալֆոնսո Կոջոն, սակայն դրանից հետո տուգանային հրապարկից դուրս նշանակված ստանդարտ դիրքն արդյունավետ օգտագորել «Նոան» չկարողացավ։

Լրացուցիչ ժամանակում առաջինը հաջողության հասավ «Նոան»։ 114-րդ րոպեին Ազարովը դարձյալ արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը, սակայն 1 րոպե անց Օտուբանջոն խփեց իր երկրորդ գոլը եւ վերականգնեց հավասարությունը՝ 5։5։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Նոայի» ֆուտբոլիստները՝ 7։6։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդիպումն անցկացվում է առանց հանդիսականների։

Հայաստանի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

«Նոա» – «Արարատ-Արմենիա»՝ 5։5, 11մ՝ 7։6 (հիմնական ժամանակ՝ 4։4, լրացուցիչ ժամանակ՝ 1։1)

Մաքսիմ Մայրովիչ, 39, 60, Վլադիմիր Ազարով, 56, 11մ, 114, 11մ, Դան Սպատարու, 67 – Լուիս Օգանա, 9, 41, Ալան Տատաեւ, 24, ինքնագոլ, Յուսուֆ Օտուբանջո, 29, 116

Հեռացում՝ Ալֆոնսո Կոջո («Արարատ-Արմենիա»), 90+2

Աղբյուրը՝ NEWS.am SPORT