«Արդեն մեկ ամսից ավելի (նշանակվել է մայիսի 11-ին) Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանը հանդիպում չի ունեցել իր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Շոյգուի հետ: Սա Հայաստանի համար աննախադեպ իրադարձություն է, եթե նկատի ունենանք ձևավորված ավանդույթները և հայ-ռուսական ռազմական համագործակցության գոյություն ունեցող մակարդակը: Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռուսական այս դեմարշը և դեռ որքան կշարունակվի՝ դժվար է կանխատեսել, բայց հայ-ռուսական հարաբերութունների զարգացման ապագան մեծ չափով կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: