Գլխավոր Լուրեր Ֆրանցիսկոս Պապը հայ- ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու կոչ է արել

Ֆրանցիսկոս Պապը հայ- ադրբեջանական սահմանին խաղաղություն հաստատելու կոչ է արել

0
1412

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կիրակնօրյա Մարիամյան աղոթի ավարտին, Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին ուղղված ողջույնի խոսքում անդրադարձել  է ՄԱԿ-ի ընդհանուր զինադադարի կոչին և այդ համատեքստում խոսել Տավուշի սահմանագոտու վերջին իրադարձությունների մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Վատիկայի ռադիոն, Հռոմի Պապն, ի մասնավորի ասել է․ «Առանձնահատկորեն և մտահոգությամբ եմ հետեևում վերջին օրերում Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցած զինյալ բախումներու սրացմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Հռոմի քահանայապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության հանձնառությամբ՝ երկոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի խնդրի խաղաղ լուծմանը հասնել, հանուն ժողովուրդների բարօրության։