Ռուսաստանում շարունակող ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի առաջին տուրի երկրորդ խաղում, Կալինինգրադում Խորվաթիան 2։0 հաշվով հաղթեց Նիգերիայի հավաքականին։
Հանդիպման հաշիվը բացվեց 32-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ աֆրիկյան հավաքականի պաշտպան Օջենեկո Էտեբոն։
72-րդ րոպեին Նիգերիայի պաշտպանները կանոնները խախտեցին Մանջուկիչի հետ պայքարում և գլխավոր մրցավար Սանդրո Ռիկին (Բրազիլիա) առանց երկմտելու ցույց տվեց 11-մետրանոց նշակետը։ Գնդակին մոտեցավ Լուկա Մոդրիչը և չվրիպեց՝ 2։0։