Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնությունում տիտղոսի պաշտպանությունը սկսեց չեմպիոն Գերմանիայի հավաքականը։ Առաջին մրցակիցը Մեքսիկան էր։
Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում, որն ընդունելու է ԱԱ-2018-ի եզրափակիչը, մեքսիկացիները զարմացրին բոլորին։ Արագ հակագրոհեր, խելացի և մշակված պաշտպանություն և հաղթանակ բարդ խաղում։
35-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց Իրվին Լոսանոն։ Գոլային փոխանցումը կատարեց Խավիեր Էրնանդեսը։
Առաջին կեսում Գերմանիան կարող էր խփել պատասխան գնդակը, սակայն Տոնի Կրոսի տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։