Գլխավոր Սպորտ ԱԱ-2018․ Ճապոնիան հաղթեց Կոլումբիային

ԱԱ-2018․ Ճապոնիան հաղթեց Կոլումբիային

0
1627

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկեց պայքարը H խմբում։

Սարանսկում հանդիպեցին Կոլումբիայի և Ճապոնիայի հավաքականները։ Խաղի 6-րդ րոպեին ճապոնացիները բացեցին հաշիվը, երբ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Սինձի Կագավան։ Կոլումբիայի հավաքականից հեռացվեց Կարլոս Սանչեսը։

39-րդ րոպեին Խուան Կինտերոն խփեց պատասխան գնդակը։ Քանակական առավելություն ստացած Ճապոնիայի հավաքականը երկրորդ կեսում կարողացավ հաղթանակի հասել։ 73-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Յույա Օսակոն։

Այս խմբի երկրորդ խաղում կհանդիպեն Լեհաստանը և Սենեգալը (19։00-ին)։