Գլխավոր ՇոուԲիզ «Սիրելիս նիհար, բարձրահասակ է, չէի ցանկանում նրա կողքին ավելորդ քաշ ունենալ». Լիանա...

«Սիրելիս նիհար, բարձրահասակ է, չէի ցանկանում նրա կողքին ավելորդ քաշ ունենալ». Լիանա Հակոբյանը՝ 26 կգ նիհարելու իր տարբերակի, ինքնուրույն մարզվելու և շրթունքները ֆիլերով ներարկելու մասին

0
54334

Tert.am Լife-ը գրում է.

Դերասանուհի Լիանա Հակոբյանը, որը հեռուստադիտողներին հայտնի է «Ոսկե դպրոց» և «Դեպի ճամբար» նախագծերից, վերջին մեկ տարվա ընթացքում նիհարել է 26 կգ-ով: Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան խոսել է 26 կգ նիհարելու իր տարբերակի, սիրելիի աջակցության, ինքնուրույն մարզվելու և շրթունքները ֆիլերով ներարկելու մասին:
Ըստ Լիանայի՝ մանկուց մոտ 11 տարի գեղարվեստական մարմնամարզությամբ է զբաղվել, բայց հետո դա թողել է, ժամանակի ընթացքում գիրացել:

«Հիմա զբաղվում եմ իմ արտաքին տեսքով, փորձում եմ ստանալ այն քաշը, որին ձգտում եմ հասնել, գեղեցիկ տեսք ունենալ: Նախորդ տարի կարանտինի ընթացքում հասկացա, որ եթե չսկսեմ նիհարել, ավելի կգիրանամ: Տանը մարզվում էի, կարգավորում սննդակարգս, հետո սկսեցի այցելել մարզասրահ: Մինչև հիմա էլ սննդակարգս կարգավորված է՝ չնայած արդեն այնքան խիստ չէ, որքան սկզբում: Այս մեկ տարվա ընթացքում նիհարել եմ 26 կգ: Նախկինում կշռում էի 83 կգ, հասակս 168 սմ է, հիմա կշռում եմ 57 կգ: Երբ ասում էին, որ ավելորդ քաշ ունեմ, նեղսրտում էի, բայց երբ կանգնեցի կշեռքին, տեսա 83 թիվը, սթափվեցի: Հասկացա, որ ինքս ինձ դուր չեմ գալիս, շատ հագուստներ չէի կարողանում հագնել: Ծանր շրջան եմ ունեցել, հոգեբանական բարդություններ են եղել: Երբ հավաքվում եք ծանոթներով, տեսնում ես՝ նրանք կարողանում են գեղեցիկ շրջազգեստներ հագնել, դու ոչ, նեղսրտում ես»,- պատմեց նա:

Դերասանուհու խոսքով՝ ինքը միշտ սիրել է իրեն, չի եղել, որ հայելու մեջ նայի ու վատ զգա, ուղղակի հասկացել է, որ կարող է ավելի լավը լինել: «Մի պահ հասկանում ես, որ ինքդ քեզ հետ հաշտ չես, ինչ-որ բան խանգարում է: Ճանապարհը բարդ էր, բայց չի եղել, պահ, որ կոտրվեմ, մտածեմ չշարունակելու մասին: Ի վերջո, չենք ապրում ուտելու համար, այլ ուտում ենք ապրելու համար»,- ասաց նա:

Դերասանուհին շեշտեց, որ սիրելին միշտ կողքին է եղել: «Երբ պետք է երեկոյան ոչինչ չուտեի, մոտիվացիայի մեծ աղբյուր էր պետք: Սիրելիս կողքիս էր, ինչը շատ կարևոր է: Կարող էր ասել, որ պետք չէ նիհարել, գնանք ինչ-որ բան ուտելու, բայց նա ոգևորում էր ինձ, ասում էր՝ դիմացիր: Շատ զույգեր գիտեմ, որտեղ աղջիկները քաշ են հավաքում, ասում են՝ ինչպե՞ս կարող է տղան ուտել, իսկ իրենք ոչ: Այնպես որ, միայնակ չես կարող, կողքից քեզ ուժ է պետք: Սիրելիս նիհար, բարձրահասակ է, գեղեցիկ կազմվածք ունի, ինքս էլ չէի ցանկանում նրա ավելորդ քաշ ունենալ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: