Գլխավոր ՇոուԲիզ Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար...

Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել (տեսանյութ)

0
1560

Երեկ Երևանում տեղի է ունեցել երգիչ Արա Մարտիրոսյանի «Բաժանում չի լինում» խորագրով մենահամերգը:

Մենահամերգի ժամանակ երգիչը կատարել է նաև Հայկոյի «Խոսքեր չկան» երգը: Մարտիրոսյանն ասել է, որ իր համար անչափ դժվար է կատարել նրա երգը, սակայն պարզապես չի կարող չհարգել իր 23 տարվա ընկերոջ հիշատակն ու չանել դա:

«Դուք չեք պատկերացնի, թե ինչքան ենք մենք նրան մեծարում և ինչքան ունենք նրա կարիքն ամեն Աստծո օր, երդվում եմ»,- ասել է երգիչը:

Արա Մարտիրոսյանը երգի կատարման ամբողջ ընթացքում հուզված է եղել, չի կարողացել զսպել արցունքները: Հուզվել է նաև ողջ դահլիճը: Հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել:

Հիշեցնենք՝ 48-ամյա երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան) մահացավ սեպտեմբերի 29-ին: Նա վարակվել էր կորոնավիրուսով: