Երգերի հեղինակ, երգիչ Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի վերջին աշխատանքը։ «Թռիչք վերջին անգամ»․ այն անվանում է ստացել ընկերների վերջին աշխատանքը։
Երաժշտության հեղինակն Հայկոն է, խոսքերինը՝ Րաֆֆի Ալթունյանը։ «Իմ և Ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,- մեկնաբանություններում գրել է Րաֆֆի Ալթունյանը։
Նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին: