«Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաև արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։
Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է, առջևում նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, դրան առնչվող խնդիրներ ևս կան օրակարգում»,- ասացին մեզ։
Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում Ա․ Սարգսյանը կմեկնի նաև ՌԴ։ Ըստ որոշ աղբյուրների` Իլհամ Ալիևն ու Արմեն Սարգսյանը շփվելու հնարավորություն ունեցել են անցյալում՝ նույն վայրում «պատահաբար» հանգստանալիս։ «Մի բացառեք, որ Ալիևը Ռուսաստանին հասկացրած լինի, որ պատրաստ է բանակցել Ա․ Սարգսյանի հետ, ինչին հնարավոր է համանախագահ երկրները ևս դեմ չլինեն»,- ասաց մեր աղբյուրը։
Նկատենք, որ Արմեն Սարգսյանը 2001-2013 թթ․ եղել է «British Petrolium» միջազգային ընկերության խորհրդատու, իսկ BP-ն լուրջ տնտեսական գործունեություն է ծավալում Ադրբեջանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: