Տարվա վերջ` արդյունքներն ամփոփելու և վարկանիշներ կազմելու ժամանակն է։ 1990 թվականից TC Candler ժամանցային հարթակը ամեն տարի հրապարակում է «100 ամենագեղեցիկ դեմքերի» վարկանիշը։ Նրանց վարկանիշի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ սա հանրաճանաչության վարկանիշ չէ, և ոչ մի կերպ կախված չէ մասնակիցների ծագման երկրից: Կազմակերպիչները շուրջ 160,000 հայտնիներից ընտրել են ընդամենը 100 դեմքեր, իսկ այսօր մենք կներկայացնենք կանացի տարբերակը: Ահա ամենավառ և ամենաթեժ քսանյակը.
20-րդ տեղ՝ Հալիմա Ադեն
Սոմալիական ծագումով 25-ամյա ամերիկացի մոդել։
19-րդ տեղ՝ Յուցի
23-ամյա երգչուհի Չինաստանից։ Հարավկորեական աղջիկների խմբի անդամ (G)I-DLE:
18-րդ տեղ՝ Վիեննա Մարիս
Մոդել և պարուհի Կանադայից։
17-րդ տեղ՝ Մինատոզակի Սանա
Ճապոնացի երգչուհի, հարավկորեական Twice աղջիկների խմբի անդամ։ 26 տարեկան։
16-րդ տեղ՝ Էմիլի Ներենգ
27-ամյա բլոգեր Նորվեգիայից։ Զբաղվում է նաև երաժշտությամբ։
15-րդ տեղ՝ Ռոզե
Հարավկորեացի-նորզելանդացի երգչուհի և պարուհի, հարավկորեական BLACKPINK աղջիկների խմբի անդամ։ 25 տարեկան։
14-րդ տեղ՝ Կիմիա Հոսեյնի
Իրանցի դերասանուհի։ 19 տարեկան։
13-րդ տեղ՝ Ջիսու
27-ամյա հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և մոդել. BLACKPINK աղջիկների խմբի անդամ։
12-րդ տեղ՝ Գալ Գադոտ
Իսրայելցի դերասանուհի և մոդել։ 37 տարեկան
11-րդ տեղ՝ Լիոդրա Գինթինգ
Ինդոնեզացի երգչուհի և դերասանուհի։ 18 տարեկան։
10-րդ տեղ՝ Չժոու Ցզիյույ
Երգչուհի Թայվանից։ 22 տարեկան։
9-րդ տեղ՝ Նանա
Հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և մոդել։ 31 տարեկան։
8-րդ տեղ՝ Մայ Օմար
34-ամյա հեռուստատեսային դերասանուհի և մոդել Եգիպտոսից։
7-րդ տեղ՝ Յաել Շելբիա
Իսրայելցի մոդել և դերասանուհի։ 21 տարեկան։
6-րդ տեղ՝ Իվանա Ալավի
Ֆիլիպինա-մարոկկացի ծագումով դերասանուհի և մոդել: 25 տարեկան։
5-րդ տեղ՝ Սիտալա
26-ամյա ռեփեր Թաիլանդից։
4-րդ տեղ՝ Դաշա Տարան
Բլոգեր Ռուսաստանից։ 23 տարեկան։
3-րդ տեղ՝ Լալիսա Մանոբան
Երգչուհի Թաիլանդից, BLACKPINK խմբի վոկալիստ։ 25 տարեկան։
2-րդ տեղ՝ Նենսի
Հարավկորեական ծագումով ամերիկացի երգչուհի, դերասանուհի և հաղորդավարուհի։ 22 տարեկան։
1-ին տեղ՝ Ժասմին Թուքս
Ամերիկյան թոփ մոդել։ 31 տարեկան։
Ցանկում ներառված են նաև Ջեննա Օրտեգան՝ «Չորեքշաբթի» հայտնի սերիալի աստղ (97-րդ տեղ), Մարգո Ռոբի (96-րդ տեղ), Էմիլիա Քլարկ (83-րդ տեղ), Էմմա Ուոթսոն (65-րդ տեղ) և այլ գեղեցկուհիներ ամբողջ աշխարհից։