Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Անբավարար առաջադիմության համար հեռացված ուսանո­ղը որոշում է, թե ովքեր «պետք» է...

«Հրապարակ». Անբավարար առաջադիմության համար հեռացված ուսանո­ղը որոշում է, թե ովքեր «պետք» է ապագայում զբաղվեն գիտությամբ, ովքեր՝ ոչ

0
6358

«Չնայած անվերջ թիրախավորմանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հերթական «կրեատիվ» կադրն է «ձեռք գցել»: Նոր կադրը, ճիշտ է, չունի ԲՈՀ-ի ղեկավար Գոգյանի բոլոր հմայքները, բայց նույնքան «ինքնատիպ» է. նախորդ շաբաթ Արայիկ Հարությունյա­նի հրամանով ստեղծվել է ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելությունների հարցազրույցների անցկացման հանձնաժո­ղով, որը որոշելու էր, թե ովքեր են տարկետում ստանալու և ընդունվելու ասպիրանտուրա, և այդ հանձնաժողովի կազմում, որպես ուսանող, ընդգրկվել է համալսարանից անբավարար առա­ջադիմության համար հեռացված ուսանող Յուրի Ավագյանը, ով նաև տարկետման որոշում է տվել առաջին փոխվարչապետի աշխատակազմի ղե­կավար Վահան Կոստանյանին՝ գիտությամբ զբաղվելու համար: Փաստորեն, անբավարար առաջադիմության համար հեռացված ուսանո­ղը «նոր Հայաստանում» որոշում է, թե ովքեր «պետք» է ապագայում զբաղվեն գիտությամբ, ովքեր՝ ոչ, ինչու և ումով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: