Գլխավոր ՇոուԲիզ «Ես շնորհակալ եմ, որ այս կեղծ աշխարհում նա իմ իսկական ընկերն էր»....

«Ես շնորհակալ եմ, որ այս կեղծ աշխարհում նա իմ իսկական ընկերն էր». Իվետա Մուկուչյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին (տեսանյութ)

0
1034

Դեկտեմբերի 15-ին կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հրապարակել է արխիվային տեսանյութ Արա Մարտիրոսյանի հետ, որտեղ նրանք կենդանի կատարում են «Полу я»:

Տեսանյութին կից երգչուհին գրել է. «Դժվար է լինել այդքան զգացմունքային, ամեն բան այդքան խորը վերապրել, երբ հատկապես արտիստ ես: Արան ինձ ստիպում էր մտածել, աղոթել ու այդ թվում՝ տարիներ շարունակ անհանգստանալ իր համար: Պետք է անկեղծանամ, ցավոք, գիտակցում էի, այս օրը գալու է, քանի որ գիտեի՝ ինչքան խորն էր նրա ներաշխարհը: Ապրումներն ու զգացմունքներն այնքան մեծ են, որ երբեմն միայն մեկ կյանքը բավարար չէ ամբողջ աշխարհը քո ներսում տանելու համար, բայց ես չէի պատկերացնում, թե այսչափ կոտրված կլինեմ: Ես շնորհակալ եմ, որ այս կեղծ աշխարհում նա իմ իսկական ընկերն էր, մեկը, ում կարող էի լիովին վստահել, բեմ կիսել, ունենալ պահեր, որոնք ոչ ոք չի կարող խլել ինձանից»:

Երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18.00-ից 20.00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Այս մասին հայտնում է երգչի մենեջեր Լիլիթ Գալստյանը։

Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:30-ից 13:30-ն Արամ Խաչատրյան համերգասրահից։