Գլխավոր Լուրեր Մամուլ «168 ժամ». ԼՂ խնդրում որոշիչ են լինելու ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք...

«168 ժամ». ԼՂ խնդրում որոշիչ են լինելու ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան հնարավոր լարման դեպքում. Ալ. Ռար

0
1940

«Չնայած Թրամփն ու Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ են, առաջիկա գագաթնաժողովը նրանց առաջին հանդիպումն է լինելու վերջին մի քանի տարիների ընթացքում: Հաշվի առնելով հարաբերությունների լարվածությունը, խնդիրները Սիրիայում, Ուկրաինայում, Ղրիմի, ՆԱՏՕ-ի շուրջ՝ նախագահները, քիչ հավանական է, որ անդրադարձ կատարեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԼՂ հակամարտության դեպքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում քիչ թե շատ հասկանալի իրավիճակ է, ռուս-ամերիկյան ջանքերն այստեղ սովորաբար համատեղ են, ամերիկյան կողմն ունի իր դիրքորոշումը, համապատասխան աշխատանքն իրականացնում է համանախագահը, և ԱՄՆ նախագահները սովորաբար այս հակամարտության հարցում անձնական միջամտություն չեն ցուցաբերում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպմանը Հելսինկիում:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփն ու Պուտինն այս ձևաչափով հանդիպելու են երկար դադարից հետո, չի բացառվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ևս քննարկվի նախագահների կողմից, քանի որ իրավիճակը հակամարտության գոտում այնքան էլ խաղաղ չէ: Խոսելով հակամարտության գոտում ստեղծված փխրուն իրավիճակից՝ Ռարն ասաց, որ կա պատերազմի վերսկսման վտանգ: «Բայց, կարծում եմ՝ այստեղ որոշիչ են լինելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան հնարավոր լարման դեպքում: Ներկայիս չվերսկսման հարցում ևս գտնում եմ, որ կա գերտերությունների զսպող դերակատարությունը: Կարծում եմ՝ այս հարցն ամենաբարձր մակարդակով պետք է քննարկվի, և կազմակերպվի բարձր մակարդակի հանդիպում ներկայիս վտանգավոր իրավիճակը վերացնելու նպատակով, քանի որ պատերազմը տարածաշրջանում և աշխարհում դժվարությունների նոր փուլ կստեղծի, որին պատրաստ չեն Ռուսաստանն ու ԱՍՆ-ն»,- ասել է Ռարը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: