Գլխավոր ՇոուԲիզ Հայտնի են «Գրեմմի 2024»-ի հաղթողները (լուսանկարներ)

Հայտնի են «Գրեմմի 2024»-ի հաղթողները (լուսանկարներ)

0
392

Լոս Անջելեսի Crypto.com Arena համալիրում կայացել է  երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր իրադարձությունը՝ «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությունը, գրում է Daily Mail-ը:

«Տարվա ալբոմ», «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգերում հաղթել է Թեյլոր Սվիֆթի Midnights-ը:

Տարվա ձայնագրություն և լավագույն փոփ սոլո կատարում է ճանաչվել Մայլի Սայրուսի  Flowers-ը, տարվա երգ է ճանաչվել Բիլի Այլիշի What Was I Made For? ստեղծագործությունը:

«Լավագույն նոր արտիստ» անվանակարգում հաղթել է Վիկտորյա Մոնեն:

Լավագույն ռոք կատարում է ճանաչվել Boygenius-ի Not Strong Enough-ը, լավագույն ռոք ալբոմ՝ Paramore-ի This Is Why-ը:

«Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում մրցանակին է արժանացել The Beatles-ի I’m Only Sleeping-ը:

Լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել Killer Mike-ի Michael-ը, լավագույն ռեփ երգ և լավագույն ռեփ կատարում՝ Killer Mike Featuring André 3000, Future and Eryn Allen Kane՝ Scientists & Engineers:

Լավագույն R&B ալբոմ է ճանաչվել Վիկտորյա Մոնեի Jaguar II-ը, լավագույն R&B երգ՝ SZA-ի Snooze-ը:

Թեյլոր Սվիֆթ

Բիլի Այլիշ

Մայլի Սայրուս

SZA

Դուա Լիպա

Մրայա Քերի