Աշխարհի 2018 թվականի առաջնությունում պարզ դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը:
Խորվաթիայի հավաքականը լարված պայքարում անցած խաղում հաղթանակի հասավ Անգլիայի նկատմամբ ու եզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ:
Խաղի հաշիվը բացեց Տրիպյեն` գոլի հեղինակ դառնալով 5-րդ րոպեին: Երկրորդ կեսում խորվաթների կիսապաշտպան Պերիշիչը հավասարեցրեց հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Խորվաթիայի հավաքականը կարողացավ հաղթանակ կորզել:
109-րդ րոպեին Մանջուկիչը դարձավ գոլի հեղինակ ու իր հավաքականին պատմության մեջ առաջին անգամ դուրս բերեց եզրափակիչ:
Վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խորվաթիայի հավաքականը աշխարհի գավաթի տիտղոսը կվիճարկի Ֆրանսիայի հետ: