Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Ի՞նչ է խոսվել փակ դռների հետևում Պուտին-Փաշինյան հանդիպմանը. մինչև տարեվերջ կադրային...

«Հրապարակ». Ի՞նչ է խոսվել փակ դռների հետևում Պուտին-Փաշինյան հանդիպմանը. մինչև տարեվերջ կադրային փոփոխություններ կլինեն

0
1484

«Բացի Պուտին-Փաշինյան այցի պաշտոնական լրատվությունից, բոլորին հետաքրքրում է, թե ինչ է խոսվել փակ դռների հետևում, և ինչ արդյունք է տվել այս հանդիպումը։ Ըստ ռուսական կուլիսներից ստացվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է ամեն ինչ անել Վլադիմիր Վլադիմիրովիչի վստահությունը շահելու և իր նպատակների մաքրության մեջ համոզելու համար։

Եվ ուղղակի կամ անուղղակի հասկացրել է, որ ինքն առճակատման գնալու մտադրություն չունի՝ պատրաստ է համագործակցել և բոլոր կնճռոտ հարցերում զիջումների գնալ։ Եթե խնդիրը «սորոսյան» և առհասարակ ամերիկյան ազդեցության կադրերն են, ապա պատրաստ է փոխել, մանավանդ, այնպես չէ, որ սրանք «երկնքից աստղեր են իջեցնում»։

Հիշեցնենք, որ այդ ցուցակի առաջին հորիզոնականում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Այնպես որ, մինչև հունվար որոշ կադրային փոփոխություններ կարվեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: