«Մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սևեռված է Երևանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ոչ միայն ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում, այլև հայ–ադրբեջանական սահմանին:
Եվ հիմա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԱՀԿ–ն արդեն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել, նաև մոնիտորինգ կատարել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի՝ իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ ՀՀ–ն արդեն տեղեկացրել է միջազգային կառույցներին:
«Ադրբեջանական կողմի իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ մեր կողմից տեղեկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև այլ միջազգային կառույցներ, որոնք պարբերաբար մտահոգություններ են հայտնում նման լարումների հետ կապված, նաև կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից` շեշտելով ամեն անգամ, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:
Մենք ակնկալում ենք, որ այդ կառույցները համապատասխան քայլեր կձեռնարկեն սանձելու Ադրբեջանին, հետ պահելու հետագա նման գործողություններից»,-ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: