Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանն իր երդման արարողությու­նը որոշել է յուրահատուկ...

«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանն իր երդման արարողությու­նը որոշել է յուրահատուկ ձևով անց­կացնել

0
4461

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ սեպտեմբերի 23-ին ավա­գանու արտահերթ ընտրություններին Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանն իր երդման արարողությու­նը որոշել է յուրահատուկ ձևով անց­կացնել: Այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունն անցկացնել Հանրապետության հրապարակում:

Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հե­ղափոխության հաղթանակի հետ, նաև դարձել է ժողովրդի հետ իշխանություն­ների հաղորդակցության յուրօրինակ հարթակ: Հեղափոխության օրերին հիմ­նական հանրահավաքը հենց այդտեղ էր անցկացվում: Եվ հետո, ինչպես հիշում եք, վարչապետ Փաշինյանն էլ իր 100 օրն ամփոփեց հենց Հանրապետության հրապարակում:

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց և´ Երևանի քաղաքապետարան, և´ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, սա­կայն երկու գերատեսչություններն էլ տեղյակ չէին նորընտիր քաղաքապետի ծրագրերից:

Միայն Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարությանն իրենց հետ չի քննարկել իր ծրագրերը՝ չնայած այն բանին, որ քաղաքապետարանի աշխատակազմն է զբաղվում երդմնակալության արարո­ղության կազմակերպման աշխատանք­ներով:

Ավելին՝ ըստ որոշ տեղեկություն­ների՝ մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառվում, որ հանդես կգա հայտարարությամբ, և Հայկ Մարությանին ձայն տված քաղաքացինե­րին կհրավիրի Հանրապետության հրա­պարակ մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնավարման 100 օրը նշեց Հանրապետության հրապարակում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: