Գլխավոր Լուրեր Միջազգային Սենատոր Մենենդեսը Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուին հարց է տվել ադրբեջանական հարձակումների և...

Սենատոր Մենենդեսը Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուին հարց է տվել ադրբեջանական հարձակումների և Ալիևի ագրեսիայի մասին

0
2688

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Բոբ Մենենդեսն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լիցենբերգերին լսումների ժամանակ հարց է տվել Ալիևի «ռազմատենչ հռետորաբանության և բռնության հաճախական պոռթկումների մասին: Այս մասին ասվում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Սենատոր Մենենդեսը մասնավորապես հարցրել է, թե հաստատվելու դեպքում ինչ քայլեր կձեռնարկի դիվանագետը Ադրբեջանի կառավարությանը ետ պահելու համար սպառնալի գործողություններ իրականացնելուց և թույլ տալու շփման գծում անհրաժեշտ դիտորդական վերահսկողություն իրականացնել:

Հարցադրմանն ի պատասխան Լիցենբերգերն ասել է, որ ԱՄՆ-ն աշխատում է 3 ուղղությամբ՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման իրավունքի: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են «շփման գծի երկայնքով ցանկացած բռնություն և բռնության կիրառման սպառնալիք»՝ առանց մեջբերելու ադրբեջանական կողմի հարձակումները:

Պատասխանելով սենատորի հարցին, թե արդյոք պետք է կրճատվի անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնությունը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների խախտումները, Լիցենբերգերը նշել է, որ Պետքարտուղարությունը պետք է «շատ զգոն լինի, որպեսզի Ադրբեջանին տրամադրվող աջակցությունն անվտանգության ոլորտում չխափանի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերը»: