Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել գործարար Սամվել Մայրապետյանին։
Այս մասին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ Նշենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին՝ ՀՔԾ-ում։ Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։