Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Կառավարության հրաժարականը:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կառավարության հրաժարականն ընդունելու մասին ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
Ընդունել Կառավարության հրաժարականը
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարեց, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։
Հրաժարական տված վարչապետը ներկայացրեց արտահերթ ընտրություններին հասնելու քարտեզը․ իր հրաժարականից հետո նախագահն ընդունելու է Կառավարության հրաժարականը, և Ազգային ժողովը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ վարչապետ չընտրելով արձակելու է կառավարությունը, և հանրապետության նախագահի կողմից նշանակվում են ընտրություններ։