Գլխավոր Պաշտոնական Նախագահի նստավայրում կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Նախագահի նստավայրում կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

0
1187

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Այս մասին հայտնեց վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Վերջինս հավելեց, որ հանդիպումը քիչ առաջ է ավարտվել, և իրենք շուտով տեղեկություն կհայտնեն հանդիպման արդյունքների մասին։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը օրերս հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելով ՀՀ ներքաղաքական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր։