Գլխավոր Լուրեր Պատահարներ Ինքնասպանության փորձ Երևանում. տղամարդիկ կամրջի եզրին պահանջում էին հանդիպում Փաշինյանի հետ

Ինքնասպանության փորձ Երևանում. տղամարդիկ կամրջի եզրին պահանջում էին հանդիպում Փաշինյանի հետ

0
1520

Նոյեմբերի 19–ին Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երկու տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնացել, որ ցած կնետվեն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ: Ինքնասպանության փորձը կանխվել է։

Տղամարդիկ պահանջել են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և հրաժարվել են որևէ մեկի հետ բանակցություններ վարել:

Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանն ասել է, որ նրանք մանկատան սաներ են եղել։ «Իրենք ունեն բնակարանային խնդիր: Ասում են՝ մանկատան սաներին բնակարաններ են բաժանվել, իրենց բնակարան չեն հատկացրել: Այդ խնդիրն են նրանք ներկայացնում»,- ասել է նա։