Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է, սակայն կան ուժեր, որ...

«Ժողովուրդ». ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է, սակայն կան ուժեր, որ անգամ գրասենյակ չունեն

0
1676

«Դեկտեմբերի 9-ին կայանալիք ար­տահերթ խորհրդարանական ընտրու­թյուններին մասնակից քաղաքական ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Սա, թերևս, պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նրանք 20 տարի եղել են իշխանության ղեկին:

Պաշտո­նական հայտարարագրում այս կու­սակցությունը ներկայացրել է միայն 55 շենք, որոնց մեծ մասն անհատույց օգ­տագործման են: Սակայն կան կուսակցություններ, որոնք ոչինչ չունեն, ան­գամ գրասենյակ: Այդ ուժերից են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կու­սակցությունն ու «Ազգային առաջըն­թացը»:

ՀՀԿ-ից պակաս հարուստ չէ նրա վաղեմի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը, ըստ հայտարարագրի, ու­նի 45 շենք-շինություն և 13 հողամաս, բոլորն էլ միանձնյա սեփականության են: Կուսակցության դրամական միջոց­ները կազմում են 6 մլն դրամ, իսկ եկա­մուտն էլ գոյանում է անդամավճարից, վարձակալությունից և բյուջետային ֆինանսավորումից: Միայն անդամավ­ճարից գոյացել 141 մլն դրամ:

Նոր իշ­խող կուսակցությունը՝ «Քաղաքացիա­կան պայմանագիրը», ունի մեկ գրասենյակային տարածք, այն էլ վարձա­կալական հիմունքներով: Կուսակցու­թյան դրամական միջոցներն անցնում են 1 մլն դրամը, իսկ եկամուտներն էլ գոյանում են անդամավճարներից, նվի­րատվություններից և բյուջետային ֆինանսավորումից:

Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն ոչ մի անշարժ գույք չի ներկա­յացրել, կուսակցության դրամական միջոցներն էլ անցնում են 21 մլն դրա­մը:

ՕԵԿ-ն ունի մեկ շինություն և եր­կու տրանսպորտային միջոց, դրամա­կան միջոցներն էլ 193 հազար դրամ են:

«Լուսավոր Հայաստան» կուսակ­ցությունն ունի 1 գրասենյակ և մոտ 2 մլն դրամ, իսկ ահա «Մենք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն 4 մլն դրամի հասնող եկամուտ, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակ­ցությունը՝ 1 բնակարան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: