Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մնացել է առանց ակումբի:
MLS-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրը» խզել է 31-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանն այս տարվա սեպտեմբերին էր միացել «Չիկագո Ֆայրին»: Բացի Մովսիսյանից, ակումբը խզել է ևս 6 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը:
Ամերիկյան ակումբի կազմում հայ հարձակվողը հասցրել է մասնակցել MLS-ի 4 հանդիպման և ստացել է 1 դեղին քարտ: