Գլխավոր Լուրեր Միջազգային Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է Վրաստանի նախագահի ընտրություններում. հրապարակվել են առաջին էքզիթ-փոլի արդյունքները

Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է Վրաստանի նախագահի ընտրություններում. հրապարակվել են առաջին էքզիթ-փոլի արդյունքները

0
1307

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հրապարակել է նախագահական ընտրություններից հետո անցկացված էքզիթ-փոլերի արդյունքները: Հարցումը հեռուստաալիքի պատվերով անցկացրել է Edison Research հեղինակավոր ամերիկյան ընկերությունը:

Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, հարցման արդյունքները 17:00-ի դրությամբ ցույց են տվել, որ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, ստացել է ընտրողների ձայների 55 տոկոսը: Մինչդեռ «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոլ Վաշաձեն ստացել է ձայների 45 տոկոսը:

Ինչպես նշվում է, ստացված ձայների միջև տարբերությունը կազմում է 165 000 ձայն: Հարցման արդյունքները կարող են սխալ լինել+/- 3 %-ով:

Այսօր Վրաստանում կայացել է երկրի 25-ամյա անկախության ընթացքում թվով 5-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրատեղամասերը երկրի տարածքում փակվել են 20:00-ին, իսկ արտերկրում կգործեն մինչև 24:00-ն:

Ինչպես նշվում է, արտերկրում քվեարկությունն անցնում է առանց արտասովոր միջադեպերի և խախտումների: