«Քարդիֆ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի կործանված ինքնաթիռի մնացորդները գտնվել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին արդեն հայտնվել է, որ ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են: Դրանք գտնվել են փետրվարի 3-ին` կործանման վայրում` Լա Մանշում: Մոտ 1700 քմ տարածքում որոնողական աշխատանքները մինչ այդ արդյունք չէին տվել:
Էմիլիանո Սալան «Նանտ»-ից տեղափոխվել էր «Քարդիֆ»: Ուելս թռչող նրա ինքնաթիռը կործանվել էր հունվարի 21-ին:
Հունվարի 29-ին Սալան պետք է մասնակցեր անգլիական Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Արսենալ»-ի դեմ խաղին: