Այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ նշանակել Հայկ Չոբանյանին։
Հայկ Չոբանյանը անցած տարի՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի վարկանշային ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։