Գլխավոր ՇոուԲիզ «Ես իդեալական հայ դուստր չեմ, սակայն մենք ներել ենք միմյանց»․ VARDA-ն՝ նկար...

«Ես իդեալական հայ դուստր չեմ, սակայն մենք ներել ենք միմյանց»․ VARDA-ն՝ նկար է հրապարակել հոր հետ

0
4391

Երգչուհի եւ պարուհի VARDA-ն միկրոբլոգի իր էջում պարբերաբար փիլիսոփայական գրառումներ է կատարում, կիսվում սիրելիի հետ ջերմ լուսանկարներով, պատմում է իր հանգստի, առօրյայի, աշխատանքի մասին։

Այսօր պարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում գլուխը մեղմ դրել է հայրիկի ուսին։ Իսկ լուսանկարին կից նա գրել է․

«Մեկ տարեկան էի, երբ ծնողներս ամուսնալուծվել են, սակայն մայրս միշտ հորս դրական իմիջն էր ստեղծում։ Մորս խոսքերից ես գիտեի, որ հայրս ինձ շատ է սիրում։ Մեր հանդիպումների մասին մանկական հիշողություններս ողողված են սիրով, արկածներով եւ գաղտնիքներով, որոնք հայրս վստահում էր ինձ։ Հասունանալով հասկացա, որ հայրս էտալոն չէ, չնայած մեզնից ո՞վ է այդպիսի։ Ես նույնպես իդեալական հայ դուստր չեմ, սակայն մենք ներեցինք միմյանց, որպեսզի մեր կյանքը չվատնենք վիրավորվածության վրա, քանի որ առանց այն էլ բավականին ժամանակ կորցրել ենք հպարտության պատճառով։ Ներեք եւ ներողություն խնդրեք, սիրեք եւ եղեք սիրված։ Հ․Գ․ Հարգելի ռեժիսորներ հորս ֆիլմում նկարեք»։