Գլխավոր Իրավական Ինչպես է հնարավոր եղել կանխել կողմերի բախումը. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել երևանյան...

Ինչպես է հնարավոր եղել կանխել կողմերի բախումը. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել երևանյան բիլիարդ ակումբի օպերացիայից (տեսանյութ)

0
1512

Փետրվարի 8-ի երեկոյան, Էրեբունու ոստիկանության քրեական հետախույզների՝ օրեր տևած ծավալուն և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և պարեկապահակետային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների համագործակցությամբ, Էրեբունի վարչական շրջանի տարբեր հատվածներից և Մաշտոցի պողոտայից բաժին բերման են ենթարկվել 8 անձինք։

Հունվարի 21-ին, երկու անձ մարմնական տարբեր վնասվածքներով՝ այդ թվում կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն։
Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ հունվարի 20-ին, ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անձինք, բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինչը զուգորդվել էր ակումբի գույքը վնասելով, բռնության, սուր կտրող-ծակող առարկա և ատրճանակ գործադրելով։

Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով։
Դեպքի վայրի և դրա հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և փորձաքննության ուղարկելու համար վերցվել է 12մմ տրամաչափի փամուշտ, նույն տրամաչափի՝ կրակված 3 պարկուճ և դանակ՝ արնանման հետքերով։

Նախաքննությամբ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները զարմիկներ են։ Իրավապահներին տված ցուցմունքում երիտասարդները հայտնել էին, որ հունվարի 20-ին բիլիարդի ակումբ էին գնացել տաքսիով, սակայն դեպքի հանգամանքների, շարժառիթների և մասնակիցների վերաբերյալ տեղեկություն չէին հայտնել։