Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրա­ժարվել է ոչ այնքան ավագանիում աշ­խատելու, այլ...

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրա­ժարվել է ոչ այնքան ավագանիում աշ­խատելու, այլ շատ ավելի հեռահար նպատակով

0
3067

«Կարծես թե արդեն ուրվագծվում է, որ թավշյա հեղափոխության շրջա­նակներում առաջիկայում իր պաշտո­նին հրաժեշտ կտա նաև Երևանի քա­ղաքապետ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ երեկ ԱԺ «Ելք» խմ­բակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր դրեց պատգամավորա­կան մանդատը: Նա ասել է, որ շարու­նակելու է աշխատել Երևանի ավագանիում: Ակնհայտ է, որ Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրա­ժարվել է ոչ այնքան ավագանիում աշ­խատելու, այլ շատ ավելի հեռահար նպատակով, Մարգարյանի հրաժարա­կանից հետո զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Ի դեպ, Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ևս չէր բացառել այդ հնարավորությունը:

«Ես որևէ հավակնությունների մասին չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևանի ավագանու ընտրություննե­րին, ես եղել եմ քաղաքապետի թեկ­նածուներից մեկը, և, այո, եթե կու­սակցությունը որոշի նման պատաս­խանատվություն ինձ վրա դնել, ես մի­գուցե համաձայնեմ», – ասել էր նա:

Նա նաև տրամաբանական էր համա­րել, որ այս ֆոնին Տարոն Մարգարյանը ևս պետք է հրաժարական տա: Նշենք, որ խոսելով Տարոն Մարգար­յանի հրաժարականի մասին՝ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տա­րոն Մարգարյանը կհետևի այդ հորդո­րին»: Իսկ ավելի վաղ Փաշինյանը պն­դել էր, որ Մարգարյանն «ընտրակաշառքով է ընտրվել»:

Մինչ այդ նկատենք՝ Ալեն Սիմոնյանի մանդատը վայր դնելուց հետո հե­տաքրքիր պատկեր է ստեղծվում թիվ 4 ընտրատարածքում: Նա հենց այս ընտրատարածքից դարձավ պատգա­մավոր՝ որպես վարկանիշային թեկ­նածու հաջորդելով Նիկոլ Փաշինյանին: Այժմ Ալեն Սիմոնյանին հաջոր­դում են անձինք, ովքեր այս պահին պաշտոններ են զբաղեցնում՝ Էդուարդ Աղաջանյան (վարչապետի աշխատակազմի ղեկավար), Տիգրան Ավինյան (փոխվարչապետ)»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: