Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Գերմանիայի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Grenke Chess Classic մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանն ոչ-ոքի խաղաց: Այս անգամ հայ շախմատիստը մրցում էր Իսպանիայից Պոնս Վալյեխոյի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին:
Արոնյանը շարունակում է մնալ 6-րդ տեղում և ունի 1,5 միավոր:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկուսն են՝ Մագնուս Կարլսենը և Պյոտոր Սվիդլերը: Նրանք ունեն 2,5 միավոր:
Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի հակառակորդը առաջատար Սվիդլերն է: